«Դիմադրություն» շարժումը հուլիսի 6-ին՝ ժամը 19:30-ին, հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի հարակից հատվածում, փոխանցում է News.am-ը:
Քննարկման թեման՝ «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր»։ Համակարգողը Թադևոս Ավետիսյան է։
Քննարկումից հետո «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կզրուցեն քաղաքացիների հետ։