ԱՄՆ-ն և նրա գործընկերները կոչ են արել կասեցնել Ռուսաստանի և Բելառուսի սպորտի պետական մարմինների անդամակցությունը միջազգային սպորտային ֆեդերացիաներին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով։ Այս մասին ասված է երեքշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱԱՍ-ը:
«Ռուսաստանի և Բելառուսի սպորտի կառավարման ազգային գործակալությունները պետք է հեռացվեն սպորտի միջազգային ֆեդերացիաներից»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանի և Բելառուսի հետ սերտ առնչություն ունեցող անձինք, ներառյալ պետական պաշտոնյաները, «պետք է հեռացվեն միջազգային սպորտային ֆեդերացիաներում ազդեցիկ պաշտոններից»։