ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977թթ.) և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական (1969-1975թթ.) Հենրի Քիսինջերը կարծում է, որ Միացյալ Նահանգներին և ընդհանուր առմամբ աշխարհին ավելի ականավոր քաղաքական առաջնորդներ են անհրաժեշտ: Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետն իր տեսակետը հայտնել է երեքշաբթի օրը USA Today-ին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հարցազրույցի ժամանակ Քիսինջերին հարցրել են, թե արդյոք նա ժամանակակից քաղաքական ասպարեզում տեսնո՞ւմ է այնպիսի «ականավոր» առաջնորդների, որոնց ժամանակն է պահանջում:
«Ոչ», - պատասխանել է Քիսինջերը կարճ դադարից հետո:
«Ցավալի է: <...>Հանուն արդարության, խոսելով ներկայիս ղեկավարների մասին, արժե ասել, որ նրանք նույնպես հնարավորություն դեռ չեն ունեցել։ Այնուամենայնիվ, դուք կարող եք վիճել, և ես կպնդեմ, որ մեծ առաջնորդները պատճառ են ստեղծում», - ավելացրել է նա:
Քիսինջերը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք իրեն մտահոգո՞ւմ է, որ այն առաջնորդները, որոնց կարիքն ունի ԱՄՆ-ը և աշխարհը, «ժամանակին չեն հայտնվի»: Միաժամանակ, նախկին պետքարտուղարը համոզված է, որ նոր առաջնորդները գլուխ կհանեն իրենց վրա դրված խնդիրներից, ինչպես դա եղել է նախկինում։