Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոն մահացել է, հաղորդում է Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայի (NNPC) ղեկավար Մելե Կյարին: Բարկինդոն 63 տարեկան էր:
«Մենք կորցինք մեր հարգելի դոկտոր Մոհամադ Սանուսի Բարկինդոյին: Նա մահացել է 2022թ. հուլիսի 5-ին, ժամը 23.00-ին։ Անշուշտ, սա մեծ կորուստ է իր մերձավորների, Նիգերիայի, ՕՊԵԿ-ի և համաշխարհային էներգետիկ հանրույթի համար։ Հուղարկավորության մասին տեղեկություն կներկայացվի առաջիկայում»- նշվել է թվիթում։