ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 6-ին մասնակցել է Հայ-նիդերլանդական գործարար օրերի բացմանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը:
Միջոցառմանը ներկայացվել են Նիդերլանդների տնտեսական հետաքրքրությունները Հայաստանում, նիդերլանդական ընկերությունների համար առկա հնարավորությունները, ներդրումային կարողությունները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կառուցապատման ոլորտներում։
Միջոցառման շրջանակում կայացել է նաև Հայաստանում Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացման արարողությունը։