Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հասել են պայմանավորվածության երկու երկրների միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, նաև երկու երկրների միջև բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստի սկզբին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը:
«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև այդ աշխատանքից է կախված պյմանավորվածությունների իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասաց նա: