Ադրբեջանի առաջարկած հիմնարար սկզբունքներում Հայաստանի համար անընդունելի պահեր չկան. Ադրբեջանի ԱԳՆ

14:50     7 հուլիսի, 2022

Մենք պետք է խաղաղ բանակցությունները որպես գործընթաց բաժանենք փուլերի. Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է APA-ն։
Նա նշեց, որ երկու երկրները պատերազմում էին շուրջ 30 տարի, 2020 թվականին ռազմական սադրանքներ են իրականացվել, ինչին ադրբեջանական կողմը պատասխանել է.

«Հաջորդ փուլը հայացքն ապագային է: Դրա կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել կոչով: Չնայած ավերածություններին, ձեռնարկված գործողություններին, նախագահը հայտարարել է Ադրբեջանի պատրաստակամությունը աշխատելու խաղաղ գործընթացի վրա»:

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի առաջարկած հիմնարար սկզբունքներում Հայաստանի համար անընդունելի պահեր չկան:

«Ես չէի ասի, որ մեծ առաջընթաց կա, բայց քննարկումների շուրջ կան մեսիջներ, կարծիքներ ։ Իհարկե, ոչ միակողմանիորեն։ Հայկական կողմը դեռ ունի ռևանշիստական հայացքներ ունեցողներ, բայց կան նաև այլ կարծիքներ։ Բոլորը պետք է հասկանան, որ կայուն խաղաղությունն ու զարգացումը այլ այլընտրանք չունի։ Հուսով ենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, քաղաքական գործիչները կհասկանան իրողությունները։ Կարևոր է հարգել միջազգային իրավունքի սկզբունքները»։


© armedia.am