Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ ուրբաթ մահափորձ կատարած տղամարդը դժգոհ է եղել նրա քաղաքականությունից և ցանկացել է սպանել նրան ։ Այս մասին հայտնել է Էն-Էյչ-քեյ հեռուստաալիքը։
Ըստ տեղեկությունների՝ Աբեի վրա կրակած 41-ամյա Տեցույա Յամագամին, նախկինում ծառայել էր երկրի ինքնապաշտպանության ծովային ուժերում: Նա ձերբակալվել է հարձակումից անմիջապես հետո և համապատասխան ցուցմունքներ տվել ոստիկաններին: