Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանում բավական ակտիվ քննարկումներ են անցկացվում Երևանի՝ իբրև թե իրենց մշակութային ժառանգության պահպանման հարցերով, այս թեմայով գրքեր են հրատարակվում, ՅՈՒՆԵՍԿՕ-ին են դիմում և այլն։
Ուշագրավ է, որ բոլոր այս միջոցառումների առանցքում պատմական խեղաթյուրումն է՝ Երևանը ներկայացնելով որպես ադրբեջանական քաղաք։ Իհարկե, Բաքվի այս քաղաքականությունը նոր չէ, բայց չենք կարող չարձանագրել, որ այս փուլում՝ հայ-ադրբեջանական բանակցությունների ու այսպես կոչված խաղաղության օրակարգի ձևավորման փուլում, հատկապես ուշագրավ է։
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձն ադրբեջանական հերթական խեղաթյուրումներին։
Մանրամասները՝ տեսանյութում.