ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդի հարցեր։
Բացի այդ, շեշտադրվել է իրավիճակը՝ կապված Լիտվայի կողմից Կալինինգրադի մարզ բեռների տարանցման անօրինական սահմանափակումների հետ։ Այս համատեքստում քննարկվել են համատեղ հնարավոր որոշ քայլեր։
Վերահաստատվել է ռուս-բելառուսական գործընկերային և դաշնակցային հարաբերությունները հետևողականորեն ամրապնդելու փոխադարձ տրամադրվածությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ կապի մեջ մնալ։