Ազգային ժողովի խորհուրդը որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի համաձայն՝ նախատեսում են դիմել Սահմանադրական դատարան ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:
ԱԺ խորհրդի որոշման նախագծի համաձայն՝ պատգամավորների ցանկում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության քվոտայով խորհրդարան անցած Թագուհի Թովմասյանն ու Իշխան Զաքարյանը: