Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամը և ծովով հացահատիկի արտահանման այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հարցերը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը:
«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը, Ուկրաինայի իրադրությունը Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների լույսի ներքո, Սև ծովով հացահատիկի արտահանման անվտանգ միջանցքների ստեղծումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Էրդողանի խոսքով՝ «եկել է հացահատիկի արտահանման անվտանգ միջանցքներ ստեղծելու ծրագրի իրականացման համար գործողությունների ժամանակը », ասվում է հաղորդագրության մեջ։
Ուղերձում նշվում է, որ Թուրքիայի նախագահը, բանակցությունների սեղանի շուրջ կրկին հանդես է եկել խաղաղ ճանապարհով ուկրաինական ճգնաժամի «կայուն և արդար» կարգավորման օգտին։ Նրա խոսքով, Թուրքիան, ինչպես նախկինում, պատրաստ է ջանքեր գործադրել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը վերակենդանացնելու համար։