Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընտրել է «Ինտեր»-ում իր մարզաշապիկի համարը: Նա հանդես կգա 22 համարի մարզաշապիկով: Այս մասին տեղեկանում ենք «Ինտեր»-ի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Ինտեր»-ին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Միլանյան ակումբի հետ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2024 թվականի հունիսի վերջը, փոխանցում է Panorama.am-ը: