Միացյալ Նահանգները և Իսրայելը հայտարարել են առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության մասին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ։
«Այսօր ԱՄՆ-ի նախագահ (Ջո Բայդենը) և Իսրայելի վարչապետ (Յաիր Լապիդը) հավաստեցին իրենց ձգտումը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը դուրս բերելու նոր փուլ և սկսելու տեխնոլոգիաների շուրջ բարձր մակարդակի երկխոսություն՝ կարևոր և նոր տեխնոլոգիաների բնագավառում ամերիկա-իսրայելական տեխնոլոգիական գործընկերության հասնելու նպատակով, ինչպես նաև գլոբալ խնդիրների լուծման համար»,- ասված Է փաստաթղթում:
Գործունևթյան հիմնական ուղղությունները կդառնան նախապատրաստումն ապագայում հնարավոր համավարակներին, պայքարը կլիմայի փոփոխման դեմ, արհեստական ինտելեկտի և հուսալի տեխնոլոգիական էկոհամակարգերի ներդրումը, հաղորդում է Սպիտակ տունը: Երկրները մտադիր են օգտագործել առաջավոր մշակումները տանսպորտի, բժշկության և գյուղատնտեսության ոլորտում լոգիստական խնդիրների պլանավորման և լուծման համար:
Տեխնոլոգիաների վերաբերյալ ռազմավարական երկխոսության շրջանակներում ամեն տարի կանցկացվեն հանդիպումներ: Միացյալ Նահանգները և Իսրայելը հերթով կծառայեն որպես դրանց անցկացման վայրեր: Առաջին հանդիպումը կկայանա 2022 թվականի աշնանը Իսրայելում։