Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում այս շաբաթ կայացավ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի առաջին հեռախոսազրույցը:
Ընդհանուր առմամբ, հարաբերությունները կարգավորել փորձող երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցի համար վատ առիթ չի, բայց այն որոշակի ֆոնային ազդեցություն կարող է ունենալ իսլամական մյուս երկրների հետ հարաբերություններում՝ խոսքն առաջին հերթին բարեկամ Իրանի և արաբական երկրների մասին է:
Եթե անգամ ավանդաբար Հայաստանից այս տոնի կապակցությամբ բարեկամ Իրանը և մյուս իսլամական երկրները շնորհավորանք չեն ստացել, տոնի կապակցությամբ միայն Թուրքիայի նախագահին ուղղված շնորհավորանքն այդ երկրներում դժվար չնկատեն և հաշվի չառնեն երկկողմ հարաբերություններում՝ արևելյան դիվանագիտության առանձնահատկություններից: Արևելքում մեկ անգամ չի որ ցույց են տվել իրենց զգայունությունը նման դետալների հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում