Եվրամիությունը դատապարտում է ռուսական նոր օրենսդրությունը, որը հեշտացնում է Ուկրաինայի բնակիչներին ռուսական անձնագրերի տրամադրումը և խոստանում է չճանաչել այդ փաստաթղթերը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի իր Twitter-ում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ռուսական նոր օրենսդրությունը, որը պարզեցնում է բոլոր ուկրաինացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը, Ուկրաինայի ինքնիշխանության հերթական կոպտագույն խախտումն է՝ կապված անօրինական պատերազմի հետ: ԵՄ-ն երբեք չի ճանաչի այդ անձնագրերը»,- գրել է նա:
Նա ավելացրել է, որ ԵՄ-ը կպաշտպանի այն դիրքորոշումը, որը որդեգրել էր Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի և խերսոնի մարզերում տրված ռուսական անձնագրերի առնչությամբ։