Սաուդյան Արաբիան մտադիր է բացել իր օդային տարածքը իսրայելական ավիաընկերությունների կողմից իրականացվող բոլոր չվերթների համար։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ թագավորությունը թույլ կտա նաև ուղիղ չարտերային թռիչքներ Իսրայելից այնտեղ ապրող մուսուլմանների համար, ովքեր ցանկանում են հաջ կատարել։ Սաուդյան Արաբիան ներկայումս ընդունում է մահմեդական ուխտավորներին, որոնք Իսրայելից երրորդ երկրների միջոցով ժամանում են Մեքքա։
Գործակալությունը նշում է, որ համապատասխան որոշումը կհայտարարվի այս շաբաթվա վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։