Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է իր կաբինետի հրաժարականի մասին։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ERR պետական հեռարձակող ընկերությունը։
«Կառավարության ղեկավարը պաշտոնական հայտարարություն է արել նախարարների կաբինետի հրաժարականի մասին», - հայտնում է ռադիոկայանը։
Ռադիոկայանի հաղորդմամբ՝ Կալլասն առաջիկա ժամերին զեկույցով հանդես կգա նոր կաբինետի ձևավորման սկզբունքների մասին:
Այն կազմել Կալլասին առաջարկել Է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը: «Սակայն այդ լիազորությունները վարչապետը կստանա, եթե դրա օգտին քվեարկի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը»,- ճշտել Է ռադիոկայանը:
Կալլասը վարչապետի պաշտոնն զբաղեցել Է վերջին մեկուկես տարվա ընթացքում: Դեռ անցյալ շաբաթ նա ասել Է իր պաշտոնաթողության հնարավորության մասին՝ կառավարող կոալիցիայում ճգնաժամի պատճառով: