Լևոն Տեր-Պետրոսյանի տանը տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
«Տարված աշխատանքների արդյունքում Լևոն Տեր–Պետրոսյանի տանը պայթուցիկ որևէ բան չի հայտնաբերվել»,–ասաց ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը։