Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը նվաճեց արագ շախմատի FTX Road to Miami օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը, փոխանցում է News.am-ը։
Եզրափակիչում նա մրցեց չինացի Յի Վեյի հետ և երկու սեթում էլ հասավ հաղթանակի։
Հուլիսի 16-ին անցկացված առաջին սեթում Լևոն Արոնյանն առավելության էր հասել 4 պարտիայում՝ 2,5:1,5: Երեք ոչ ոքիից հետո Արոնյանը չորրորդ պարտիայում հասել էր հաղթանակի։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Արոնյանը հաղթել էր լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային՝ 3:1:
Յի Վեյը 2,5:0,5 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Ռիչարդ Ռապորտին։
FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն էր, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր։