Ուկրաինան կխզի Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե հանրապետության բանակը մտնի իր տարածք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Forbes-ի ուկրաինական ծառայությանը երկուշաբթի օրը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Մինսկին համարում է Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ակտիվ մասնակից։
«Մենք խզել ենք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ լայնամասշտաբ հարձակման սկսվելուց անմիջապես հետո: Դրանք կխզվեն նաև Բելառուսի հետ, եթե Բելառուսի Հանրապետության զինված ուժերը հատեն Ուկրաինայի սահմանը»,- ասել է նա: