ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում է NEWS.am-ը:
«Ողջունում ենք Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամով հանդիպումը Թբիլիսիում։ Սա կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում։ ԵՄ-ն լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Նորմալացմանը/հաշտեցմանը կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Welcome the meeting between @AraratMirzoyan and @bayramov_jeyhun in Tbilisi. Important step towards the comprehensive solution. EU is fully engaged in support of peaceful, secure and prosperous South Caucasus. Normalisation/Reconciliation can be achieved only in direct dialogue.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) July 18, 2022