Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ - արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին հանդիպել է Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ղազախստանի և Հայաստանի փոխգործակցության արդիական հարցեր։
Զրուցակիցները նշել են երկկողմ առևտրի բարելավման և երկու երկրների գործարար շրջանակների համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ աշխատանքների ուժեղացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ միջազգային միջոցառումների ժամանակացույցը և Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տոնակատարության հարցերը։