Երեքշաբթի Թեհրանի Սադաբադ պալատում տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի միջկառավարական փաստաթղթերի ստորագրման արարողությունը, հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։
Փաստաթղթերը ստորագրվել են նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Էբրահիմ Ռաիսիի ներկայությամբ։
Փաստաթղթերը ստորագրել են երկու երկրների մի շարք գերատեսչությունների ղեկավարներ։
Ավելի վաղ երեքշաբթի օրը երկու երկրների նախագահների նախագահությամբ կայացել է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը։
Էրդողանը Թեհրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Իրանի հոգեւոր առաջնորդ և առաջնորդ Ալի Խամենեիի հետ։