ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977) և նախագահի ազգային անվտանգության գծով օգնական (1969-1975) Հենրի Քիսինջերը կարծում է, որ ներկայիս եվրոպացի քաղաքական գործիչները չունեն ուղեցույցներ և չեն հասկանում իրենց առջև դրված խնդիրները: Այս գնահատականը նա տվել է Bloomberg-ին տված հարցազրույցում։
Նախկին պետքարտուղարի խոսքով ներկայիս «եվրոպացի քաղաքական գործիչները չունեն կողմնորոշիչներ և չեն պատկերացնում իրենց առջև ծառացած խնդիրները»: Քիսինջերը, մասնավորապես, քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, որպես օրինակ նշելով Գերմանիայի առաջին դաշնային կանցլեր Կոնրադ Ադենաուերին (1949-1963) և գեներալ Շառլ դը Գոլին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գլխավորել Է ֆրանսիական դիմադրության շարժումը և այնուհետև դարձել Հինգերորդ Հանրապետության հիմնադիրն ու առաջին նախագահը (1959-1969):
Ավելի վաղ Քիսինջերը կարծիք էր հայտնել, որ Միացյալ Նահանգներն ու աշխարհն ընդհանուր առմամբ ավելի կարկառուն քաղաքական առաջնորդների կարիք ունեն: