Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ երկիրը կօգնի վերականգնել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչը կպահանջի «շաբաթներ, ամիսներ և տարիներ»։ Չորեքշաբթի օրը երկրի ղեկավարը տեսակապի միջոցով զրուցել է «Մեծ փոփոխություն» մրցույթի մասնակիցների հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախագահը հայտնել է, որ հսկայական ջանքեր կպահանջվեն Դոնեցկ «[քաղաքը], Դոնեցկի Հանրապետությունը, Լուգանսկի Հանրապետությունը վերականգնելու համար»։
«Ուստի մեր ողջ երկիրը կօգնի և՛ ԴԺՀ-ին, և՛ ԼԺՀ-ին, կօգնի ձեր հասակակիցներին և մեծահասակներին, ովքեր ապրում են այս տարածքներում»,- վստահեցրել է Պուտինը 13-ամյա Քսենիա Ռոմանենկոյին: