Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության խնդիրները փոխվել են և այժմ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (DNR և LNR) տարածքներից բացի ներառում են նաև այլ տարածքներ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին և RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ գործողության աշխարհագրության ընդլայնումը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է Կիևին ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգերի մատակարարմամբ։ Լավրովն ընդգծել է, որ քանի որ Արևմուտքն ավելի ու ավելի շատ հեռահար զենքեր է տրամադրում Կիևին, ապա գործողության աշխարհագրական նպատակներն էլ ավելի առաջ կշարժվեն ներկայիս գծից։
ԱԳՆ-ը ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ այնպիսի զենքեր գտնվեն Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկիի կողմից վերահսկվող տարածքներում, որոնք կարող են ուղիղ վտանգ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության տարածքի և այն հանրապետությունների նկատմամբ, որոնք անկախություն են հռչակել: