Ազատ ոճային ըմբիշ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձել է 2022 թ. Լեհաստանի բաց առաջնության հաղթող, փոխանցում է Armradio.am-ը։
Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում 3-2 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ:
79 կգ քաշային Արման Ավագյանը դարձել է մրցաշարի փոխչեմպիոն: Մանվել Խնձրցյանն (57կգ) ու Հրայր Ալիխանյանը(74կգ) բրոնզե մեդալակիրներ են:
>