Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվեց ևս մեկ տարրով:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած Աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարեց նոր տարր, որը այսօր արդեն պաշտոնապես անվանվեց ԴԱՎԹՅԱՆ, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն՝
Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր),
Ալբերտ Ազարյանը (օղակներ),
Արթուր Հակոբյանը ( հենացատկ),
Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր),
Վահագն Դավթյանը (օղակներ),
Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ):