«Հյուսիսային հոսքի» միջոցով գազի մատակարարումները վերսկսվել են հինգշաբթի առավոտյան՝ գազատարի տեխնիկական սպասարկման ավարտից հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով գազի փոխադրման օպերատորների տվյալներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հուլիսի 21-ին Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից Գերմանիայի Գրայֆսվալդ քաղաքի ընդունման կետում «Հյուսիսային հոսքով» գազի հոսքը վերսկսվել է, ինչը բխում է գերմանական OPAL և NEL գազատարների օպերատորների տվյալներից։ Ծրագրի օպերատորի` Nord Stream AG-ի տվյալները նույնպես հաստատում են գազամատակարարման վերականգնումը գազամուղով, թեև նվազեցված մակարդակով` առավելագույնի մոտ 30%-ով:
Ավելի վաղ DPA գործակալությունը, վկայակոչելով Nord Stream AG ներկայացուցչին, հայտնել էր, որ ռուսական գազը հինգշաբթի առավոտյան նորից սկսել է հոսել Գերմանիա Nord Stream-ով։