Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Սերջիո Մատարելային Քվիրինալյան պալատում առավոտյան հանդիպման ժամանակ։ Մատարելայի գրասենյակում ասել են, որ նախագահն «ի գիտություն է ընդունել» հրաժարականն ու կառավարությանը հանձնարարել է կատարել իր «ներկայիս պարտականությունները», ասվում է նախագահի գրասենյակի հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
Դրագիի աջերի, ձախերի և պոպուլիստների կոալիցիոն կառավարությունը հինգշաբթի մերժել է նորից միավորվելու նրա կոչը, որպեսզի ավարտի օրենսդիր մարմնի լիազորությունների ժամկետը և ապահովի համավարակից հետո վերականգնման ծրագրի իրականացումը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ կոալիցիայի գծով կարևոր դաշնակիցները բոյկոտել են վստահության վոտումը՝ ազդարարելով արտահերթ ընտրությունների հավանականության և Իտալիայի ու Եվրոպայի համար կրիտիկական պահին անորոշության շրջանի վերականգնման մասին։