Բելառուսը Ուկրաինայում չի կռվում ո՛չ տեխնիկայով, ո՛չ կենդանի ուժով, սակայն նրա տարածքից հարվածներ են հասցվել ուկրաինական ռազմական օբյեկտներին։ Այս մասին Agence France-Presse-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ դա արվել է կանխարգելիչ նպատակներով։ «Ինչո՞ւ եք սահմանին չորս դիվիզիա տեղակայել: Ինչո՞ւ եք մեզ թիրախավորել: Ցանկանո՞ւմ եք ասել, որ ես պետք է նստեի և սպասեի մինչև հրթիռներ սկսեին ընկնել բելառուս ժողովրդի գլխին։ Ո՛չ: Ռուսներն իրենց հարվածները հասցրել են [Բելառուսի տարածքից]՝ իրենց ստորաբաժանումները պաշտպանելու համար»,- ասել է Լուկաշենկոն։