ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հինգշաբթի ժամանել է Ստամբուլ, որտեղ հուլիսի 22-ին նախատեսվում է ուկրաինական հացահատիկի արտահանման համաձայնագրի ստորագրում։ Այս մասին ասվում է Գուտերեշի գրասենյակի՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Ստամբուլ՝ աշխարհում ուկրաինական սննդամթերքի, ինչպես նաև Ռուսաստանից սննդամթերքի և պարարտանյութերի ամբողջական հասանելիությունն ապահովելու ջանքերի շրջանակում»,- նշել են ՄԱԿ-ում։