Ուրբաթ օրը Ստամբուլում Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և ՄԱԿ-ի ներկայացուցիչները ստորագրել են Ուկրաինայից Սև ծովով գյուղմթերքների արտահանման հացահատիկային միջանցք ստեղծելու մասին համաձայնագիր։
Ռուսաստանից փաստաթուղթը ստորագրել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Թուրքիայից՝ ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը։ Արարողությունն ուղիղ հեռարձակել է Euronews-ը:
Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ-ը ստորագրել են համաձայնագրի իրենց մասը։ Կիևից այն ստորագրել է ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը, փոխանցում է Panorama.am-ը։