Ուկրաինայից հացահատիկի արտահանման մասին համաձայնագիրը նախատեսում է դրա արտահանում Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստներից։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ուկրաինայից հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ, hաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախաձեռնությունը, որը մենք հենց նոր ստորագրեցինք, ճանապարհ է հարթում զգալի քանակությամբ սննդամթերքի արտահանման համար Սև ծովի ուկրաինական երեք նավահանգիստներից՝ Օդեսայից, Չորնոմորսկից և Յուժնիից», - ասել է նա:
«Ուզում եմ նշել և շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր օգնեցին, որ այս (պայմանագիրը,- նշում է ՏԱՍՍ-ը) իրականություն դառնա»,- հավելել է նա։