Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահեցրել է, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին՝ անկախ նրանից, թե ով է լինելու բրիտանական կառավարության ապագա ղեկավարը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ջոնսոնի գրասենյակի կողմից ուրբաթ օրը Զելենսկիի հետ հեռախոսազրույցից հետո տարածված հայտարարության մեջ։
«Նա ընդգծել է ուկրաինացի ժողովրդին աջակցելու Միացյալ Թագավորության շարունակական հանձնառությունը և ասել, որ այդ վճռականությունը չի տատանվի,՝ անկախ նրանից, թե ով կդառնա Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետը», - ասվում է Ջոնսոնի հայտարարության մեջ, ով վարչապետի պաշտոնը թողնելու է սեպտեմբերի սկզբին: