Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ, փոխանցում է News.am-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տարբեր ուղղություններով ձեռնարկվող քայլերի շուրջ, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Բայրամովը և Խովաևը կարևորել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների կետերի լիարժեք իրականացման կարևորությունը՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար՝ նշելով բոլոր ջանքերի մոբիլիզացման կարևորությունը՝ նորմալացման գործընթացն առաջ մղելու և կոնկրետ արդյունքների հասնելու համար։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցեր։