Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առանց տարածքների վերադարձի զինադադարի հաստատումը միայն կհանգեցնի նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը ընդմիջում կստանա, և հակամարտությունն ավելի երկար կտևի։Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունը սառեցնելը նշանակում է դադար, որը Ռուսաստանի Դաշնությանը հանգիստ կտա։ Նրանք չեն օգտագործի դադարը իրենց աշխարհաքաղաքականությունը փոխելու կամ նախկին խորհրդային հանրապետությունների հանդեպ իրենց հավակնություններից հրաժարվելու համար»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով, զինադադարի դեպքում Ռուսաստանը «երկու-երեք տարվա ընդմիջումից հետո կգրավի ևս երկու շրջան», ապա նորից ամեն ինչ կկրկնի: