Ռուսաստանն ակնկալում է, որ բոլոր անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի փոխադրման և ռուսաստանի կողմից սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման խթանման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման համար։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա ժամանակահատվածում բոլոր անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն այդ պայմանավորվածությունները արդյունավետ կյանքի կոչելու համար»,- ասել է նա։
Լավրովի խոսքով, հաշվի առնելով համաշխարհային շուկաներում ռուսական և ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասնաբաժինը, դրանց անխափան արտահանման ապահովումը բավարարում է պարենային անվտանգության պահպանման հրատապ խնդիրները, հատկապես զարգացող և թույլ զարգացած երկրների համար։
«Այս ամենը պետք է օգնի հասնել կայուն զարգացման նպատակներին, այդ թվում՝ սովի վերացմանը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։