Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բուրբոքը երեքշաբթի Թեհրանում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռաիսիի հետ համատեղ լուսանկարում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությունը մարտահրավեր է անվանել: Այդ մասին նա հայտարարել է շաբաթ օրը Bild թերթին տված հարցազրույցում։
Լրագրողը նրան խնդրել է մեկնաբանել լուսանկարը, որում պատկերված են երեք նախագահներ։ «Այն փաստը, որ Թուրքիայի նախագահը այս լուսանկարում է, մեղմ ասած մարտահրավեր է»,- ասել է նա։ Նրա խոսքով, Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, կարևոր է ուկրաինական հակամարտության ֆոնին։
«Ուստի ինձ համար այս լուսանկարն անհասկանալի է հենց ՆԱՏՕ-ի անդամի տեսանկյունից»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։