Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին՝ տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են առևտրի ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, ինչպես նաև այս ուղղությամբ երկկողմ ցուցանիշների բարելավմանը։
Քննարկվել են նաև մինչև տարեվերջ հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացմանն առնչվող հարցեր։