Ամերիկյան հեղինակավոր CNN-ն իր ճանապարհորդական շարքի շրջանակում առանձնացրել է աշխարհի լավագույն արշավային ուղղություններից՝ արահետներից 23-ը՝ ցանկում ներառելով նաև Հայաստանը, հաղորդում է Aysor.am-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրված է՝ «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը»:
«Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշավի, և երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարավորությամբ», - ասվում է հոդվածում: