Հուլիսի 22-ին Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ Ստամբուլում ստորագրվեց ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը։ Այն հնարավորություն է տալիս ապահովել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների արդյունքում սևծովյան նավահանգիստներում շուրջ 5 ամիս արգելափակված մնացած առավել քան 20 միլիոն տոննա, ինչպես նաև այս տարվա բերքից՝ մոտ 40 միլիոն տոննա հացահատիկի տեղափոխումը՝ ընդհանուր 10 միլիարդ դոլար արժողությամբ։
Ուշագրավ է սակայն, որ հացահատիկի վերաբերյալ համաձայնությունն Ուկրաինան ու Ռուսաստանը միասին չեն ստորագրել։ Այն մի կողմից ստորագրել են Ուկրաինան ու Թուրքիան, մյուս կողմից՝ Ռուսաստանն ու Թուրքիան՝ երկուսն էլ ՄԱԿ-ի միջնորդությամբ։ Փաստաթղթերը որևէ առնչություն չունեն ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման, ռազմական գործողություններին վերջ տալու հետ։ Եվ, այս տեսանկյունից, մի փոքր չափազանցված են կանխատեսումները, թե Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ազդակ կդառնա Կիևի և Մոսկվայի միջև համաձայնության հաստատման ճանապարհին։
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Ստամբուլում ստորագրված հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրին։
Մանրամասները՝ տեսանյութում.