Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով փոխնախարար Անատոլի Ստելմախը հայտնել է, որ ռուսական անձնագիր ստանալու համար քրեական պատասխանատվության մասին մշակվող օրինագիծը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։
«Այժմ քննարկումներ են ընթաբում ուժեղացնելու այդ անձնագրերը ստացած բնակչության բոլոր կատեգորիաների նկատմամբ քրեական պատասխանատվությունը <...>։ Եթե դիտարկենք մեր կողմից մշակվող օրենքի նախագիծը, ապա որոշ հոդվածների համար պատիժ է սահմանվում տուգանքից մինչև 15 տարի ազատազրկում»,- ասել է նա ուկրաինական Ռադա հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: