Ստամբուլում ստորագրված հացահատիկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները Ռուսաստանի Դաշնությանը չեն արգելում շարունակել հատուկ գործողությունը Ուկրաինայում՝ ոչնչացնելով ռազմական ենթակառուցվածքներ, դա հաստատել են ՄԱԿ-ում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կոնգոյի Հանրապետություն կատարած այցի արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր արևմտյան գործընկերները, սկզբունքորեն, արդեն հմտացել են ցանկացած նորություն խեղաթյուրված ներկայացնելու ունակության մեջ, միայն այն ձևով, որով այն կարող է օգտագործվել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչը ինձ այլևս չի զարմացնում։ Եթե խոսենք Օդեսայում տեղի ունեցած <...> դրվագի մասին, ապա ոչինչ չկա Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների մեջ, այդ թվում հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված համաձայնագրերի շրջանակներում, որոնք կարգելեին մեզ շարունակել հատուկ զինվորական գործողությունը՝ ոչնչացնելով ռազմական ենթակառուցվածքներ և այլ ռազմական թիրախներ: Իսկ ՄԱԿ-ի քարտուղարության ներկայացուցիչները, ի դեպ, եթե ճիշտ եմ հասկանում, երեկ հաստատեցին ստորագրված փաստաթղթերի հենց այս ընթերցումը»,- ասել է Լավրովը: