Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները դրական են զարգանում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մեր միջև, իհարկե, կան որոշ տարաձայնություններ, բայց դրանք չեն ազդում երկկողմ հարաբերությունների վրա, որոնք դրականորեն են զարգանում։ Մենք պետք է զարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ շահերի և պոտենցիալ ոլորտների վրա»,- ասել է Էրդողանը։
Նա ասել է, որ հուլիսի 19-ին Թեհրանում «Աստանայի եռյակի» գագաթաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «շատ դրական, մյուսներից տարբերվող բանակցություններ է անցկացրել»։
«Մենք հանգիստ քննարկել ենք կարևոր հարցեր»,- ասել է Թուրքիայի նախագահը։