Ներկայացված վիճակագրության մեջ բավական մտահոգիչ է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի ցուցանիշը, որը շարունակում է լինել անկումային: Մասնավորապես, առաջին կիսամյակում ոլորտի անկումը կազմել է 5,5 %: Հիշեցնենք, գյուղոլորտի հետ կապված վերջին օպերատիվ տվյալներն առնչվում էին առաջին եռամսյակին, որի պարագայում անկումը կազմել է 5,4 %: Այսինքն այս ուղղությամբ իրավիճակը վատթարացել է:Եվ այս պարագայում, առավելապես ծառայությունների, առևտրի, այսինքն մեծ հաշվով սպառման վրա խարսխված տնտեսական ակտիվության ցուցանիշը, դժվար թե փոխհատուցի գյուղատնտեսական ոլորտի անկումը՝ հաշվի առնելով վերջինիս ռազմավարական նշանակությունը:
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի անդրադարձը հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճին:
Մանրամասները՝ տեսանյութում.