Իրանն ու Ռուսաստանը աշխատում են SWIFT-ի նման միջբանկային վճարային համակարգի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի՝ տնտեսական դիվանագիտության գծով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։
«Բնականաբար, երկու երկրներ, որոնք ցանկանում են ապադոլարացնել իրենց գործարքները, պետք է ունենան հատուկ համակարգ, որը նման է SWIFT-ին: Իրանական և ռուսական կողմերն առաջարկել են նման համակարգի մեկական տարբերակ»,- ասել է Մեհդի Սաֆարին:
Նա հստակեցրել է, որ այժմ կողմերը գրեթե հասել են բավականին լավ համաձայնության, որի հիման վրա կարելի է կատարել արժութային գործարքներ:
Հիշեցնենք, որ ռուսական որոշ խոշոր բանկեր անջատվել են SWIFT համակարգից՝ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փուլի շրջանակներում՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ։