Ռուսաստանի պաշտպանության նախարարության փորձագետների առաջին խումբն արդեն սկսել է աշխատել Ստամբուլում՝ Համատեղ համակարգման կենտրոնում՝ հացահատիկի փոխադրման նախաձեռնությունների իրականացման շրջանակներում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ փոխադրման համար փոխըմբռնման նախաձեռնության իրականացման շրջանակում 2022 թվականի հուլիսի 26-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության փորձագետների խումբը սկսել է աշխատանքը Ստամբուլում (Թուրքիա)՝ Համատեղ համակարգման կենտրոնի աշխատանքների կազմակերպումը գործնականում կիրառելու համար»,- ասել է Միզինցևը։