Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որով հնարավորություն է տրվում զինծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկ ստանա:
Հարցը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ նշելով. «Նախատեսվում է ՊՆ-ի համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022-ին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին:
Իր հերթին փոխվարչապետ Համբարձում մաթևոսյանը մանրամասնեց, որ այս ծրագրով ձեռք բերվող բնակարանների մայր գումարի 10 տոկոսը և վարկի 7 տոկոս կազմող տոկոսադրույքի 3 տոկոսը սուբսիադավորում է պետությունը:
«Այս ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող: Նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ տեղեկանք է տրվել 492 զինծառայողի: Այս որոշման ընդունման դեպքում մնացած 526 զինծառայողներին ևս կհատկացվի անհրաժեշտ տեղեկանքը»: